Քիմ Քարդաշյանը եկավ Հայաստան ու արժանացավ հատուկ ընդունելության, այնպիսի ընդունելության, ինչպիսին երբևէ չէինք տեսել: Ընդունեցին աղուհացով, պետական բարձր մակարդակով: Բայց որ շատերը մեծ անհամբերությամբ էին սպասում և պատրաստ էին նրան այսպես մեծարելու, ինձ համար առնվազն զարմանալի էր և ցավալի: Ցավալի էր հատկապես տեսնել դեռահաս աղջիկների, ովքեր իրենց մեջտեղից պատռում էին՝ Քիմին տեսնելու համար: Համացանցում ակտիվորեն պաշտպանում են նրան՝ Քիմի այցը համարելով պատմական, և անխնա քննադատում այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր աննպատակ են համարում նրա այցը: Հիմա անդրադառնամ նրան, թե ինչի Քիմը չպետք է գար Հայաստան։
Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, ըստ իս և շատերի, ուղղորդված էր, այսինքն՝ այցելել Հայաստան Ցեղասպանության 100-ամյակի շեմին և աշխարհին ցույց տալ, թե որքան է բարոյազրկվել հայ ազգը: Կարծում եմ՝ հաջողվեց նրանց, մենք տեսնում ենք, թե ինչպես են շատերն իրենց ճղում անհասկանալի ինչ-որ մեկի համար: Մեկի, ով աշխարհին հայտնի դարձավ տնային պոռնո նկարել և տարածելուց հետո: Ո՞վ է Քարդաշյանը՝ համաշխարհային երաժշտության լեգե՞նդ է, թե՞ կինոաստղ. ո՞վ է նա։
Շատերն առանց որևէ ամոթի նշում են, որ Քիմը դրական կանդրադառնա Արցախի ճանաչման, ցեղասպանության ճանաչման և Հայաստանի իմիջի վրա: Ինչպե՞ս կարելի է Քիմի նման մեկին կապել Արցախի հետ, բարոյականության սահմաններն այդպես անցնել չի կարելի, կամ ի՞նչ է, որոշ միամիտներ մտածում են, որ նրա գալով Ցեղասպանությո՞ւնն է ճանաչվելու, կամ արտագա՞ղթն է վերանալու, թե՞ ժողովուրդն է սովյալ վիճակից դուրս գալու, եթե այդպես եք մտածում, ուրեմն դուք միամիտ ուտոպիստներ եք: Ամեն բան մնալու է նույնն այնքան ժամանակ, քանի այս մտածելակերպն ունենք:
Կամ շատերը նշում են, թե ինչի՞ նույն կերպ չենք անդրադառնում Հայաստանի պոռնիկներին կամ Պուգաչովային, ո՞վ Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրվեց: Ասեմ՝ անդրադառնում ենք, և բնավ կարևոր չէ, թե որ «խնձորն» է ավելի փչացած, մեծ հաշվով երկուսն էլ փչացած են: Իսկ Պուգաչովան նախևառաջ մեծագույն երգչուհի է, և հայտնի է որպես երգչուհի, ոչ թե տնային պոռնո նկարող:
Հետո, Քիմի անձնականին մենք չենք անդրադառնում, այլ նրա գործունեությանը: Ի՞նչ են անում նա և ամերիկյան շատ «աստղեր», ովքեր ունեն ձեր ասած միլիոնավոր երկրպագուները: Ընդամենը ՔԱՐՈԶ, այլասերվածության քարոզ, որը, բնականաբար, ուղղորդված է, եթե Մայլի Սայրուսն անդամը ձեռքը բռնած, այնուհետև դեմքին հագցրած բեմ է դուրս գալիս, դա արդեն այլասերվածության ՔԱՐՈԶ Է: Ամերիկյան աստղերց շատերը դեռահասներին այլասերելու քարոզով են զբաղված, որը, իհարկե, ստացվում է պատվիրատուների կողմից: Միլիոնավոր երկրպագուներ, հզորագույն PR, և ստանում են այն, ինչ ուզում են` զոմբիներ և այլասերված երիտասարդություն: Ուշադրություն դարձրեք այդ աստղերից շատերի կլիպերին, չկա ոչ ճաշակ, ոչ արվեստ, այլ ընդամենը այլասերման քարոզ։
Հ.Գ. Ուշքի եկեք, հայե՛ր, մի՛ գնացեք այդ ճանապարհով, դա մեզ հարիր չէ:



