Իհարկե, չեմ ուզում նույն հարթության մեջ նշել ու համեմատություններ անել, սակայն երկու իրադարձություն՝ միմյանց փոխլրացնելով, անցնող շաբաթվա ընթացքում էապես նպաստեցին մեր երկրի ճանաչելիության մեծացմանը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու ընկալմանը:
Վատիկանի այսօրվա իրադարձությունը պատմական է, եզակի՝ ձևի ու բովանդակության մեջ, պատմություն ստեղծող: Եթե կուզեք՝ բարոյական, հոգևոր, իրավաքաղաքական ակտ:
Շաբաթն էլ մեկնարկել էր Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցով: Այն, իհարկե, պատմական անվանել չի կարելի, պետք չէ ակնկալել, որ Քիմի քայլը կազդի պետությունների քաղաքական որոշումների վրա: Բայց պետք չէ նաև անտեսել, որ հանրաճանաչ հայհույին՝ իր խարիզմայով, հմայքով, գեղեցկությամբ, գերում է միլիոնների, ազդում է շատերի տրամադրությունների, կողմնորոշումների վրա: Ու այդ բյուրավոր մարդիկ ճանաչեցին Հայաստանը, մեր ծիրանը, մշակույթը, արվեստը, դարդն ու ցավը, իմացան Ցեղասպանության մասին ու դատապարտեցին այն:
Ուրեմն, այս յոթնօրյակը դարձավ նշանակալի՝ մեր ու աշխարհի հարաբերությունների, մեզ ու մեր պատմությունը ճանաչելու ու ընկալելու իմաստով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել