Ինչպես գիտեք, Ֆրանցիսկոս պապի որոշմամբ, Գրիգոր Նարեկացուն շնորհվել է «Տիեզերական եկաղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը, որը հիմնադրվել է 1928 թվականին։ Կաթոլիկ եկեղեցում և առհասարակ՝ քրիստոնեական աշխարհում, բացառիկ պատիվ է արժանանալու այս կոչմանը, քանի որ քրիստոնեության 2000 տարվա պատմության մեջ եղած հազարավոր գործիչներից միայն 36-ն են արժանացել այդ պատվին։
Սա համարվում է աստվածաբանների ու քրիստոնեական փիլիսոփաների ամենաբարձր ճանաչումը, որին կարելի է արժանանալ ու մենք հայերս իրոք կարող ենք հպարտ լինել, որ մեր Գրիգոր Նարեկացուն աշխարհը այսուհետ ճանաչելու է այնպիսի անվանի եկեղեցական այրերի կողքին, ինչպիսիք են Թովմա Ակվիտանացին, Հովհան Ոսկեբերանը, Գրիգորիուս Մեծը, Վասիլ Մեծը, Ալբերտ Մեծը և այլոք։
Գրիգոր Նարեկացին, ով համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը այնպիսի հսկայական արժեք է ներկայացնում իրենից, որ այսօր քրիստոնյա աշխարհում նրան պաշտոնապես դասում են այդ աշխարհի գաղափարական հենքը ստեղծած մարդկանց դասին ու սա իրոք ոգեշնչող է, որովհետև դժվար է պատկերացնել ավելի մնայուն ու պատվավոր բան, քան սա է։
Եկեք հպարտ լինենք սրանով՝ անկախ մեր կրոնական ու դավանաբանական հայացքներից, որովհետև սա ոչ միայն մեր եկեղեցուն ու Նարեկացուն է հավերժացնում մարդկության ու քաղաքակրթության պատմության մեջ, այլև հայ ժողովրդին ու մեր մշակույթը։