Ես չեմ հիշում, որ իմ կյանքում այսպես միախառնված ու ներդաշնակ լինեին մի կողմից՝ հուզմունքի և հպարտության, իսկ մյուս կողմից՝ ազգային ինքնության և քրիստոնյա լինելու զգացումները: Երախտապարտ եմ նրանց, ովքեր պարգևեցին այս երանելի և հուզումնառատ պահերը: Այսօր Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագն աննախադեպ և խոշորագույն պատմական իրադարձություն էր, որը կհիշատակվի հայ ժողովրդի գոյության ամբողջ ընթացքում, ասել կուզեմ՝ հավերժ: Հավատացնում եմ ասվածի մեջ ամպագորգոռ ոչինչ չկա... Դրանք իմ զգացումներն ու հույզերն են, որոնք վստահ եմ այսօր ապրեցին ոչ միայն մեր միլիոնավոր հայորդիները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/470406756446659?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել