
1in.am-ը գրում է.
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագից հետո:
«Հաճելի է տեսնել մի առաջնորդ, ով չի փոխել իր ձայնի տոնը ավելի բարձր պաշտոնի անցնելուց հետո»,- գրել է Թանգյանը:
Հիշեցնենք, այսօր Վատիկանի Սուրբ Պետրոս Տաճարում Հռոմի պապը պատարագ է մատցուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր խոսքում նա ասել է. «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1596241.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



