Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հռոմի պապի մատուցած պատարագը հրաշափառ էր: Եվ ի խորոց սրտի, և գեղեցիկ, և հոգուն փարվող ու ամոքող... 
Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը՝ նույնպես հրաշափառ ու մեծ իրադարձություն : 
Հռոմի Ֆրանցիսկոս պապը անզուգական աստվածաբան է և համայն քրիստոնյա հոտի արժանավոր հովիվ:Թող այս պատաևագի լույսը հասնի բոլոր հոգիներին: 
Լույսերի մեջ մնան մեր նահատակները, և խաղաղություն ու մխիթարություն գտնենք մենք: Մենք հարյուր տարի սպասել էինք նաև այս քրիստոնեական ըմբռնումի խոսքերին ու միասին աղոթքին: 
Եթե քրիստոնյա չլինեի՝ դարձի կգայի այս պատարագը վայելելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել