11131829_459375477560324_487282545_n

Բլեյան Դավիթն ու ես փնթի Սեթին էլ, մանրէ դարձած սեթիկներին էլ բոլոր միջոցներով հետապնդում ենք ամենուր, նրանց հետևից մտնում լողարան, տկլորացնում Դավթին, ցնցուղով, ավելի ուժեղ ջրի շիթով գտնում նրանց, հանում բոլոր ծալքերից ու անցքերից. ոչ մի սեթիկ մեր ձեռից չի պրծնում, բոլորին գտնում ենք, ջրի շիթով ծեծում, թափում ջուրը, որը գնում լցվում է կոյուղին… Դավիթը հաճույքով է ամեն առավոտ լողանում…
- Ի՞նչ ասել է հետապնդել, հայրիկ…
– Արի հաշվենք բոլոր սեթիկներին փնթի…
– Փնթի Սեթին որ բոլորը ծեծեն, ի՞նչ կլինի։

Ռոդարիական հարցադրում է՝ ինչ եղավ, երբ աշխարհում անհետացավ շաքարը… Մեր աշխարհից էլ սեբաստացիական թող անհետանան բոլոր փնթիությունները, կեղտերը, սեթիկները, մանրէները…

- Խխունջը միջա՞տ է, թե՞ կենդանի, հայրիկ (երեկ, բակում խաղալիս, կարծեմ խխունջի են հանդիպել. առաջին անգամ, երես առ երես՝ «խխունջ խանումի հետ»):
– Ուզում եմ՝ ոչ ոքը գա խխունջի պես: Չի ուզում ոչ ոքը՝ խխունջի պես գա, թող Վահրամի մեքենայով գա… Գա-չգա, արի-գնա, խխունջի պես մի՛ մնա, այ ոչ ոք… Էդ ինչի՞ ոչ մի բան չեք ուտում, որ ես տեսնեմ: Ոչ մի բանն ի՞նչ գույնի է… Ոչ մի՞, թե՞ ամեն մի…

Դավիթ Բլեյանենց խմբում, ենթադրում եմ, ռոդարիական ստուգատեսի օրեր են, տեսեք՝ ինչպես է այն մտնում ընտանիք. ինչ լա՜վ է… Ընտանիքի ու պարտեզի սահմանները, պատերն այսպես են քանդվում. ահա ինչու եմ պնդում համառորեն, որ ամեն խմբի դաստիարակ ու օգնական, 1-3-րդ դասարանի դասվար կրթական ծրագրի փաստացի ղեկավար է իր 20-25 սան-սովորողների համար, ահա ինչու նրանցից յուրաքանչյուրը պիտի Մայիսյան հավաքինինքնադրսևորվի-ներկայանա ամբողջական՝ որպես կրթական ծրագրի մշակող, կազմակերպող, տարածող՝ տանը թե դպրոցում, Հայաստանում թե Վրաստանում:

Շարունակությունն, այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել