Դեվիդ Բեքհեմը կդառնա Լիվ Թայլերի որդու կնքահայրըLife.panorama.am-ը գրում է.

Դեվիդ Բեքհեմը կդառնա Սեյլոր Ջինի կնքահայրը, ով հանդիսանում է Դեյվ Գարդների ու Լիվ Թայլերի առաջնեկը:

Հայտնի զույգը արդեն երկար ժամանակ է, ինչ ընկերություն է անում հայտնի ֆուտբոլիստի հետ և նրանց կարծիքով Դևիդը լավ ազդեցություն կունենա իրենց որդու վրա:
 
Գարդները ֆուտբոլիստի հետ ծանոթացել է 90-ականների սկզբին: Նա նույնիսկ Էլթոն Ջոնի հետ միասին Բրուքլին Բեքհեմի կնքահայրն է:
 
Հիշեցնենք նաև, որ սա Լիվ Թայլերի երկրորդ երեխան է, նա իր առաջին ամուսնուց ևս մեկ որդի ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել