Էս «հայկական» ֆեյսբուքում շատ ու շատ գրառումներ նայում ես, այ մարդ, արմանք-զարման բան է, հրա՛շք: Որքան շատ են բարի, առաքինի, պարկեշտ, մաքրակենցաղ, բարեպաշտ, բարոյականին նվիրված, ազգապաշտ մարդիկ: Օրինակ, հալա թող համարձակվի մեկը (կամ թեկուզ մի քանիսը) մարզահամերգայինից Ծիծեռնակաբերդի ճանապարհին ժպտա, տուտ ժը «բեյնին կիշնեն»: Իսկական տղամարդուն վայել քֆուր-քաֆարով, իսկական «հայ քրիստոնյա» մարդուն բնորոշ անեղծք-նզովքով, բա ո՜նց, արա, ախպեր, պանիմայեշ, քուր ջան...
Բա հրաշք չի՞, բա դա ուրախանալու, լավ զգալու բան չի՞...
Համա դե միամիտ մի մարդ եմ ես էլ: Ու զարմանում եմ, բա էն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին էդ որտեղի՞ց է էդքան արևածաղկի սերմի կճեպ կուտակվում (պարզ ասած՝ չրթած սեմուշկա), բա ովքե՞ր են էդ աղբը թափում նույն ճանապարհի եզրերրով մեկ, ովքե՞ր են ծխած սիգարետի քնթուկները («սոռուկը» էլի) նետում որտեղ պատահի:
Ու ինձ հետաքրքիր է, էլի, էսքան դատափետողները վայ-վույ անելո՞վ են բարձրանում Ծիծեռնակաբերդ: Լացուկոծո՞վ: Բա էն ովքե՞ր են, որ ասում են՝ «գնացել էինք եղեռնի»: Հետաքրքիր է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որ տեղով խորհրդանիշ է, ծաղրանկարելու թեմա են դարձնում, ո՞նց է, որ ոչ մեկը չի վրդովվում, բարոյախոսում: Դե, ծաղրանկարիչն, ասենք, «սվոյ» է, իրենց կարելի է, այ, որ չուժո լիներ...
Մի խոսքով, հրաշք է, որ այսքան շատ պարկեշտ, առաքինի, վեհ ու բարոյականին նվիրված մարդկանց պայմաններում էսքան անբարոյականու հոռի երևույթներ կան մեր շուրջբոլորը: Բա հրաշք չի, ի՞նչ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.martirosyan1/posts/867461646628375?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել