Life.panorama.am-ը գրում է.
Դառնալ հայտնի շատ ավելի հեշտ է, քան մնալ հայտնի, քանի որ հայտնիները պետք է շատ գումար ծախսեն գեղեցիկ և անթերի տեսք ունենալու համար: Եվ դա բնական է, չէ՞ որ աշխարհը նրանց է նայում, իսկ նրանք իրավունք չունեն վատ տեսք ունենալ:
Ներկայացնում ենք հայտնի մարդկանց ամենաթանկարժեք ժպիտները:
10.Հիլլարի Դաֆ. այս դերասանուհին հայտնի դարձավ «Lizzie McGuire» սերիալից հետո: Այսօր Հիլլարի ժպիտը ամենաթանկարժեքներից է և նա զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

9. Ջուլիա Ռոբերթս. «Красотка» ֆիլմից հետո այս դերասանուհին ամենասիրելիններից էր: Օսկարակիր Ջուլիա Ռոբերտսը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

8. Զակ Էֆրոն. ամերիկացի հայտնի երիտասարդը սկսեց նկարահանվել ֆիլմերում 2000 թվականից: Դպրոցական մյուզիքլում խաղալուց հետո դերասանն անչափ սիրվեց: Իսկ ավելի ուշ մոտ 10.000 ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք բերեց գեղեցիկ ատամանաշար:

7. Քեյթ Բեքինսեյլ, անգլիացի դերասանուհին դեռ հայտնի էր Օքսֆորդում սովորելու տարիներից: Ինչպես երևում է լուսանկարից, դերասանուհու ատամնաբույժն հոյակապ աշխատանք է տարել, որի արդյունքում էլ Քեյթը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

6. Դեմի Մուր. ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, որ իր կարիերան սկսել է 16 տարեկանից: 1981 թվականի դերասանուհին հայտնվեց “Oui” ամսագրում: Մուրը ծախսել է 12.000 ԱՄՆ դոլար, ներառյալ լազերային սպիտակեցում՝ անթերի ատամնաշար ունենալու համար:

5. Բեն ԱՖլեկ. ամերիկացի դերասան, կինոռեժիսոր Բեն Աֆլեկն այսօր զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Նա գեղեցիկ ատամանաշարի համար ծախսել է 20.000 ԱՄՆ դոլար:

4. Թոմ Կրուզ. օսկարակիր դերասան Թոմ Կրւզը շուրջ 30.000 ԱՄՆ դոլար է տրամադրել իր գեղեցիկ ատամնաշարի համար:

3. Շերիլ Կոուլ. Ամենագեցեիկ կանանցից մեկը՝ Շերիլ Կոուլ մեկ ատամը սարքելու համար 500 ֆունտ է վճարել, իսկ ահա ճերմակեցնելու համար՝ 200 ֆունտ:

2. Ջորջ Քլունի. այս դերասանին նախանձով են վերաբերում բոլորը: Նա գեղեցիկ, բարետես և ինչու չէ նաև սեքսուալ տղամարդկանց շարքում առաջիններից է: Ատմնաշարը կարգի բերելու համար դերասանը 30.000 ԱՄՆ դոլար է ծախսել, իսկ ճերմակացնելու համար յուրաքանչյու ատամի դիմաց վճարել է 1000 ԱՄՆ դոլար: Այդ իսկ պատճառով էլ Քլունին զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

1. Վիկտորիա Բեքհեմ. «Spice Girls» խմբի երգչուհի, այժմ արդեն հայտնի դիզայներ Վիկտորիան զբաղեցնում է 1-ին պատվավոր հորիզոնականը: Նա 40.000 ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք է բերել ամենագեղեցիկ ժպիտն ունենալու պատիվը:
