Interpress.am-ը գրում է.

Այս կիրակի Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի հիշատակելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն կլինի պատմական ոճրագործության վերջին ուշագրավ հաստատումներից մեկը:  Պատարագից առաջ հինգշաբթի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է հայ եպիսկոպոսների հետ և ափսոսանք հայտնել 20-րդ դարի զանգվածային սպանությունների  ճանաչման հարցում կոնսենսուսի բացակայության համար:

Կիրակի նախատեսված պատարագը կանցկացվի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունից 12 օր առաջ: Վատիկանի ռադիոյի հաղորդած հայտարարությունում Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ առիթը կօգնի «արագացնել  նման վշտալի իրադարձությունների հարցում դեռևս համաձայնության չեկած ազգերի միջև հաշտության ու խաղաղությանն ուղղված ջանքերը»:

1915 թվականին մոտ 1.5 միլիոն հայ զոհվեց Օսմանյան կայսրությունում, որն այսօրվա Թուրքիան է, երբ թուրքերը սկսեցին բռնի տեղահանել էթնիկ փոքրամասնություններին: Տարհանումը, որը նախատեսված էր բնաջնջել հայ բնակչության  ավելի քան կեսին, լայնորեն ճանաչվել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Թուրքական կառավարությունը կտրականապես մերժել է այդ տեսակետը, պնդելով, որ զոհերի թիվն ուռճացված է և դրանք անկարգությունների, հիվանդությունների և սովի հետևանք են, ոչ թե կանխամտածված բնաջնջման:

Ամբողջ աշխարհում հասարակական գործիչների կողմից պատմական այս ողբերգության ճանաչումը միշտ եղել է նրբանկատ նախաձեռնություն, քանի որ նրանք մշտապես հանդիպել են թուրքական կառավարության առարկություններին: Արդյունքում միայն մի բուռ երկրներ են ոճրագործությունը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն, բառ, որը համաշխարհային առաջնորդները խուսափում են օգտագործել հարցի քննարկումների ընթացքում:

Ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր այդ բառն օգտագործել սպանությունները նկարագրելու ժամանակ, սակայն դեռ պետք է ապրել մինչև քարոզարշավի խոստումը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և կարևոր գործընկեր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև:

Ֆրանցիսկոսն ինքը հակասական անձնավորություն է, սակայն, ի տարբերություն շատ համաշխարհային առաջնորդների, քահանայապետը չի խուսափում սպանությունները հրապարակայնորեն ցեղասպանություն բնութագրելուց:

Արգենտինայում որպես կարդինալ, Ֆրանցիսկոսը 2006 թվականին Բուենոս Այրեսում գլխավորել է Հայոց Ցեղասպանության 91-րդ տարելիցի հիշատակի եկեղեցական արարողությունը, որի ժամանակ սպանությունները նա բնորոշել է որպես «Օսմանյան Թուրքիայի ամենադաժան հանցագործություն»:  Ֆրանցիսկոս պապի հայրենի Արգենտինան ունի  հայ և հույն փոքրամասնություններ , որոնց նախնիները համաշխարհային պատերազմի ժամանակ գաղթել են Օսմանյան կայսրությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել