Araratnews.am-ը գրում է.
Քենիայի իշխանությունները պաշտոնապես դիմել ե Միացյալ ազգերի կազակերպության փախստականների հարցերով զբաղվող կոմիտեին(UNHCR): Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը:
Աֆիկյան պետությունը պահանջում է երկրից դուրս բերել երկրի հյուսիսում տեղակայված Դադաաբ ճամբարի սոմալիցի փախստականներին:
«Համապատասխան մարմինները 3 ամիս ունեն, որպեսզի տեղափոխեն Դադաաբում տեղակայված փախստականներին»,- հայտարարել է Քենիայի փոխնախագահ Ուիլյամ Ռուտոն:
Նշենք, որ Քենիայի իշխանությունները պնդում են, որ այս ճամբարի բնակիչները ապաստան են տրամադրում «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորան անդամներին, որոնք էլ հարձակվել էին երկրի համալսարաններից մեկի վրա և սպանել 147 ուսանողի:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/khenian-mk-ic-pahanjum-e-erkric-heracnel-somalici-phaxstakannerin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել