Replik.am-ը գրում է.
Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, Սևան-Երևան մայրուղու 32-րդ կմ հատվածում «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.55-ին, վարորդը ևս մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=57361
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



