«Քարդաշյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները Քարդաշյանների եկեղեցի մտնելուց հետո փակեցին դռները՝ լրագրողներին եւ մարդկանց չթողելով ներս մտնել: Վայրկյաններ անց եկեղեցի եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, նա զայրացավ, հրահանգեց արագ բացել դռները՝ բացականչելով՝ «Ո՞վ է ձեզ թույլ տվել ժողովրդի առաջ փակել եկեղեցու դռները»: Նրա հետ կոնֆլիկտի մեջ փորձեցին մտնել անվտանգության աշխատակիցները, սակայն սրբազանն ասաց, որ նրանք չեն այստեղ որոշում կայացնողները. «Ո՞վ եք դուք»,- անվտանգության աշխատակիցներին դիմեց նա:

Նրանք հնազանդվեցին սրբազանին՝ բացելով եկեղեցու դռները: Ժողովուրդը ներս մտավ եկեղեցի, եւ հենց այդ պահին Քարդաշյանները դուրս եկան եկեղեցուց՝ տեսնելով ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի: »

Հ.Գ. Մեկ էլ չեմ հասկանում, կարմիրբերետավորների տեղը հնարավոր չէ՞ր հրեշտակները լինեին, պարտադիր ա սենց ԶԼՈ դեմքերով քայլեն ու իրենց ամեն տեղ ցույց տան: Կամ ինչ պետք ա անեն, եթե բան լինի, մեկ է էն ջղային ախռաննիկը բոլոր հարցերը մենակով էլ լուծող ա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել