Ինչպե՞ս է հոգնածությունն ազդում կնոջ արտաքինի վրա (տեսանյութ)Life.panorama.am-ը գրում է.

Վերջերս Garnier ընկերությունը, հիմք ընդունելով իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքները, մի փորձարկում է իրականացրել, որը ներկայացնում ենք ստորև:

Բանն այն է, որ մասնագետների պնդմամբ և համապատասխան ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ հոգնածությունն իր ակներև ազդեցությունն է ունենում կնոջ արտաքինի վրա: Ուստի, հետազոտության արդյունքները փորձարկելու համար հեղինակները փորձարկմանը մասնակից կնոջը մեկ անգամ առավոտյան են լուսանկարել և մեկ անգամ էլ օրվա վերջ:

Պարզվում է, որ իսկապես, հոգանծությունը մեծացնում է կնոջ տարիքը: Պատրաստված երկու լուսանկարները ցույց են տվել անծանոթ մարդկանց և խնդրել կռահել նկարում պատկերված կնոջ տարիքը: Առավոտյան և երեկոյան արված լուսանկարներում պատկերված կանայք տարբեր տարիքի են եղել:

Փորձարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել