Եթե քայլեիք Մոսկվայի փողոցներով ու տեսնեիք մարդկանց, ովքեր մեծ ընկույզները ձեռքին քայլում էին, ապա չզարմանաք: Ավելի շուտ Դուք կտեսնեիք մարքեթինգային հետաքրքիր քայլ: 2006 թվականի սեպտեմբերին մարդիկ “Орешник” անվանմամբ մեծ ընկույզները տեղափոխում էին տարբեր մարդաշատ փողոցներով՝ Տրետյակովյան թանգարանի մոտ, Աշան հիպերմարկետի, թանկ ռեստորանների և այլ հայտնի վայրերի կողքով: Նպատակը մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնելն էր, քանի որ բոլորն էլ հետաքրքրվում էին, թե իրականում ինչ է սա: Բացի այդ անց էր կացվում վոլեյբոլի կամ ֆուտբոլի տեսքով խաղ, այն գլորում էին աստիճաններից, ինչն էլ մեծ իրարանցում էր առաջացնում Մոսկվայի փողոցներում:
Այս ընկույզները պրովոկացիոն գովազդային արշավի մի մասն էին կազմում, որը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ից հոկտեմբերի 6-ը Մոսկվայում: Այդ ակցիան իրականացնում էր “Финком” ընկերությունը, որը վաճառում էր ընկույզ, պիստակ ու նման այլ ապրանքներ, որոնք հիմնականում փաթեթավորված են:
Մինչև 2006 թվականը “Орешник”-ը վաճառվում էր հիմնականում մարզերում, որին բաժին էր հասնում ընդհանուր վաճառքի 90%-ը: Իսկ Մոսկվայի շուկան մտնելու համար ի՞նչ էր անհրաժեշտ, բնականաբար լավ դիստրիբյուցիոն ցանց և գործընկերներ: Ընկերությունը դիմեց R&I Group-ին, որն էլ սկսեց լայնամասշտաբ ակցիաները: Ահա թե ինչպես դա տեղի ունեցավ:
Լավ դիստրիբյուցիոն ցանց և գործընկերներ ունենալու համար ընկերությունը սկսեց սկզբից: Նախ հարկավոր էր, որպեսզի “Орешник” բրենդը դառնա ճանաչելի: Սկզբի համար ընկերությունը կազմակերպեց արհեստական ավտովթար, որից հետո տեղի ունեցավ իսկական մեքենաների խցանում Տվերսկովյան փողոցում, որտեղ Գազել մեքենայից սկսեցին գետնին թափվել ընկույզների տուփերը: Բոլոր վարորդները դուրս էին եկել մեքենաներից ու վազում էին դեպի 2 տոննա գետնին թափված ընկույզների տուփերի վրա: Պատկերացնում ե՞ք, թե ինչ կատարվեր, եթե ոստիկանությունը ձերբակալեր բոլոր խախտողներին, սակայն ամեն ինչ նախորոք պլանավորված էր: Իսկ այդ Գազել մեքենայի վարորդը տեսնելով, որ անցորդները տատանվում են, սկսում է գոռալ, որ մոտեցեք, հավաքեք, հարկավոր է շուտ վերացնել այս խցանումը: Ընկույզի տուփերն անհայտացան մի քանի րոպեների ընթացքում, իսկ արդեն հաջորդ օրը այդ լուսանկարներն առկա էին բոլոր թերթերում, իսկ վիդեոները պտտվում էր համացանցում: Վիդեոները 2 օրում ունեցան 60հազ. դիտում:
Այնուհետև R&I Group-ը Մոսկվայում տարբեր փողոցներում տեղադրեց ավտոմատ սարքեր, որոնք անվճար տրամադրում էին “Орешник” ընկույզ, եթե հաճախորդը կանգնում էր սարքի դիմաց ու գոռում. “Ես հիմար եմ, բայց շատ եմ սիրում Орешник”: Այս ակցիաներին զուգահեռ, գործակալությունը Մոսկվայի լճերի ու գետերի ափերին հավաքված մարդկանց համար անակնկալներ էր պատրաստում: Մասնավորապես մի ջրասույզ կարող էր պատահական ջրից դուրս գալ և մարդկանց հարցնել, թե ո՞վ էր պատվիրել “Орешник”: Հետո նա տալիս էր մի տուփ “Орешник”, ասում ”Շնորհակալություն պատվերի համար ” ու նորից ջրում անհայտանում: Իսկապես աննախադեպ երևույթ էր մոսկվացիների համար, ինչն էլ ավելի տպավորիչ էր դարձնում բրենդը:
Այս ակցիաների շնորհիվ “Орешник”-ը դարձավ հայտնի մոսկովյան սպառողների շրջանում և վաճառքի ծավալներն աճեցին 180%: Դիստրիբյուցիոն ցանցն ավելացավ մինչև 200 մանրածախ կետեր, որոնցից էին ռուսական խոշոր ռիթեյլերները:
_Մենք սիրում ենք հումորային գովազդներ, և եթե մարդկանց մենք ժպիտ ենք պարգևում, ապա նրանք մերն են,_ասում էր R&I GROUP-ի ղեկավարը: