americanka_brak_475_2801in.am-ը գրում է.

Ամերիկուհին տասն անգամ ամուսնացել է՝ առանց ամուսնալուծվելու: Մանհեթենի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տասը տղամարդու հետ է ամուսնացել, սակայն ոչ մի անգամ չի ամուսնալուծվել: Այս մասին գրում է New York Daily News-ը:

39-ամյա Լիանա Բարիենտոսը մեղադրվում է ամուսնական վկայականի ստացման կեղծ միջնորդության հանձնման և կեղծ վկայականներ ունենալու մեջ: Մեղադրանքի յուրաքանչյուր կետով նրան սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում:

Բարիենտոսի նկատմամբ ստուգում է սկսվել 2010-ին՝ նրա հերթական ամուսնությունից հետո: Չնայած նա պնդել է, թե իր ամուսինը միակն է ու վերջինը՝ ոստիկանությունը նրա անունով տրված ևս 9 ամուսնության վկայական է գտել: Ընդ որում, դրանցից 6-ը ձևակերպվել են 2002-ի առաջին 6 ամիսների ընթացքում, իսկ առաջին ամուսնությունը նա գրանցել է 1999-ին:

Ոստիկանությունում դեռևս չգիտեն՝ ինչու են կնոջը պետք եղել այդքան ամուսինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել