Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին որոշել է իր նոր ֆիլմի դերասանական կազմը և անվանումը: «Չիրաք» ֆիլմում կխաղան Սեմյուել Լ. Ջեքսոնը, Ջերեմի Փիվենը, ինչպես նաև ռեփերներ Քանյե Ուեսթն ու Քոմմոնը:
Ֆիլմի սյուժեն դեռ գաղտնի է, բայց հայտնի է, որ ֆիլմի գործողությունները տեղի կունենան Չիկագոյում: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Amazon ընկերությունը, որը ստեղծվել է 2010 թ. և առայժմ մասնագիտացած է սերիալների ոլորտում: Amazon Studios-ը նաև օրիգինալ սերիալի վրա համատեղ աշխատանքի համար պայմանավորվել է ռեժիսոր Վուդի Ալենի հետ:
Ուեսթը վերջերս փոխել է իր գործակալին և ծրագրել է առավել ակտիվորեն զբաղվել դերասանական կարիերայով:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/04/11/kanye/327990
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել