Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի վանքում հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից ականատես են եղել Սրբագործ կրակի իջնելուն, գրում է Корреспондент-ը։
Հրաշքին սպասելիս կողք կողքի են եղել տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, սակայն առաջինը կրակը ստացել է ուղղափառ Երուսաղեմի պատրիարքարանը։
Տաճարում բոլոր լույսերն անջատվել են։ Ուխտագնացներն ամբողջ աշխարհից լարված լռությամբ հետևել են Պատրիարքին, ով ծնկաչոք աղոթել է Տիրոջ գերեզմանի առաջ՝ Սուրբ կրակը ստանալու համար։ Կրակի իջեցումը վկայում է աղթոքները լսելու մասին։
Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը Սուրբ կրակը փոխանցել է վանքում հավաքվածներին։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/04/11/jerusalem/1643363
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել