Տարօրինակ արտազատում

1963թ.ին Մարտեն Շմիդտը կարծում էր, թե աստղի է նայում, սակայն դա իրենից ռադիոալիքների հսկայական հոսք էր ներկայացնում, որն աստղերը երբեք չեն անում։ Նա այն «կիսաաստղային օբյեկտ» անվանեց՝ քասար։ Այն լուսապատկերային եզրային տարօրինակ գծեր ուներ։ Այս գծերը քիմիական միացությունների հետքեր էին և աստղագետներին ցույց են տալիս, թե ինչ կա օբյեկտի ներսում։
«Էվրիկայի պահին» նա հասկացավ, որ այդ տարօրինակ գծերն իրենցից ջրածին են ներկայացնում, որոնք պարզապես ձգված են։ Սա տեղի է ունենում, երբ միացությունները մեծ հեռավորության վրա են գտնվում, այս դեպքում միլիարդավոր լուսային տարիներ հեռու։ Որպեսզի ռադիոալիքներն այդքան մեծ հեռավորությունից երևան այնքան պայծառ, որքան Շմիդտն էին երևացել, օբյեկտը պետք է, որ 100 անգամ ավելի պայծառ լինի, քան մեր ողջ գալակտիկան։
Տիեզերական ռադիոալիքներ

1928թ.ին «Bell Laboratories» հետազոտական կենտրոնը ցանկանում էր իրականություն դարձնել տրանսատլանտյան հեռախոսակապը։ Նրանք խնդրեցին Կարլ Ջանսկի անունով հետազոտողին լուծել ստատիկի խնդիրը։
Նա ալեհավաք կառուցեց, որն այսօր անվանում են «Ջանսկիի կառուսել»։ Այն պետք է հետազոտեր ստատիկի աղբյուրները և արդյունքում հայտնաբերեց երկուսը՝ ամպրոպները և Ծիր Կաթինի կենտրոնից դուրս եկող ցածր մակարդակի հաստատուն խշշոց։
Նա եզրակացրեց, որ այս ռադիոալիքները տիեզերքն է արտազատում։ Նրա այս եզրակացության մասին հրապարակվեց «New York Times» պարբերականում 1933թ-ին։ Նա ճիշտ էր, և դրանով նա հայտնաբերել էր հենց ինքը՝ ռադիոաստղագիտությունը։
Սակայն «Bell Laboratories»-ը նրա հայտնագործությունը ձախողում համարեց։ Նրանք չկարողացան տիեզերական ստատիկին լուծում գտնել և մեկ այլ նախագիծ հանձնարարեցին Ջանսկիին։ Ռադիոաստղագիտության հիմնադիրն այլևս երբեք չզբաղվեց ռադիոաստղագիտությամբ ու չգործարկեց իր «կարուսելը»։
Յուպիտերի ճիչը

1955թ-ին Բերնարդ Բուրկեն ու Քենեթ Ֆրանկլինը ցանկանում էին պարզապես տեսնել՝ ինչպես է աշխատում իրենց ռադիոալեհավաքը, այն ուղղել դեպի Ծովախեցգետնի նեբուլան, մի քանի կոճակ սեղմել և վերջ, սակայն նրանք տարօրինակ ձայն լսեցին, որը հայտնվում էր ամեն գիշեր կեսգիշերից 4 րոպե առաջ։ Բուրկեն ու Ֆրանկլինը պատահականորեն ռադիոալիքներ էին հայտնաբերել մեկ այլ մոլորակից։
Երբ էլեկտրոններն ու պրոտոնները ճամփորդում են Յուպիտերի մագնիսական դաշտով, դրանք պարույրաձև կրկնվող ատրակցիոնի նման էին շարժվում՝ ստիպելով դրան ճչալ կամ ավելի կոնկրետ ռադիոալիքներ արտազատել։



