beautiful_women_381in.am-ը գրում է.

Քնեթի համալսարանի գիտնական Քրիստոֆեր Սոլոմոնը կազմել է հայտնիների ամենագեղեցիկ դեմքերի վարկանշային աղյուսակը, գրում է Mignews-ը:

Փորձագետն ուսումնասիրություն է կատարել, որը կենտրոնացած է եղել ամենահամաչափ դեմքերի վրա: Այդ նպատակով նրանք 100 թեկնածու են ընտրել՝ նրանց համեմատելով անթերի նախատիպերի՝ տղամարդկանց և կանանց դիմանկարների հետ, որոնք կազմվել են համակարգչային ծրագրերի օգնությամբ:

Երբ անթերի դիմանկարները կազմվել են, փորձագետը դրանք համեմատել է հայտնիների դեմքերի հետ:

Արդյունքում Նատալի Փորթմանի դեմքը կանանց վարկանշային աղյուսակում ամենամոտն է եղել անթերի դիմագծերին, իսկ տղամարդկանց շրջանում հաղթող է ճանաչվել Դևիդ Գանդին:

Գեղեցիկ դեմք ունեցողների մեջ են եղել նաև Սքարլեթ Յոհանսոնը, Թեյլոր Սվիֆթը, Քենդալ Ջեները և Կիրա Նայթլին: Անջելինա Ջոլիին բաժին է հասել յոթերորդ տեղը:

Տղամարդկանց առաջին հնգյակում տեղ են զբաղեցրել Քրիս Հեմսվորթը, Բրեդլի Կուպերը, Դևիդ Բեքհեմը և Ռոբերտ Պատինսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել