Առաջին հայացքից թվում է, թե այս սև-սպիտակ կատուն իջնում է աստիճաններով, սակայն երբ ավելի ուշադիր ես նայում, շփոթմունքի մեջ ես ընկնում ու սկսում կասկածել, որ գուցե կատուն ոչ թե իջնում, այլ բարձրանում է աստիճաններով։ Որոշ մարդիկ նշում են, որ աստիճանների եզրերն ու կատվի հետևում երևացող լուսավոր հատվածը վկայում են այն մասին, որ կատուն իջնում է։ Այլք էլ ասում են, որ կատուն բարձրանում է աստիճաններով, իսկ լուսավոր հատվածն աստիճանների ներքևի հատակն է։

Արտասահմանյան կայքերից մեկում այս լուսանկարը հազարավոր դիտումներ ու 3,600 մեկնաբանություն ստացավ։ Դեռ ավելին, մի շարք օգատերեր տեսանյութեր նկարեցին՝ փորձելով բացատրել տեսողական խաբկանքը։ Այնուհետև նրանք տեղադրեցին իրենց տեսանյութերը YouTube-ում։ Այդ բացատրական տեսանյութերից մեկի հեղինակը՝ Ջորջ Ռոդրիգեսը, ասում է, որ կատուն բարձրանում է աստիճաններով։ Ըստ նրա՝ աստիճանների ներքևում երևում է հատակը։ «Քիվի կողքերի ցեմենտանման կառույցն ուղղահայաց է աստիճանների վերևին»։ YouTube-ի մեկ այլ օգտատեր, ով հանդես է գալիս Ասանգո Ք. անվան ներքո, ավելի գիտական բացատրություն է տվել այս տեսողական խաբկանքին.
Հնարավոր է, որ աստիճանները քարե բլոկներ ունեն, որոնք էլ ցեմենտին այս ձևն են տալիս։ Այս աստիճանների ցեմենտի մեջ անշուշտ փոքր քարեր կան, ինչը նշանակում է, որ կողքի նյութն աստիճանների կառուցման ժամանակ հեղուկ է եղել։ Աստիճանները չէին կարող այս կերպ կառուցված լինել, եթե նկարը ներքևից նկարված լիներ։

«Facebook»-ի մի օգտատեր՝ Ալֆրեդո Ռոչֆորթ Սիսքութին, փորձել է կենսաբանական մոտեցում ցուցաբերել այս գլուխկոտրուկի լուծմանը։ Նա վստահեցնում է, որ կատուն իջնում է, քանի որ երբ կատուներն իջնում են աստիճաններով, նրանք բարձրացնում են իրենց պոչը՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ Երբ կատուները բարձրանում են, նրանց պոչերը ցած են մնում, քանի որ այդ գործողությունը կատարելիս հավասարակշռությունը պահպանելու խնդիր չի առաջանում։ Այս գլուխկոտրուկի ստույգ լուծումը դեռևս հայտնի չէ։ Այնպես որ յուրաքանչյուրդ ազատ եք Ձեր սեփական պատասխան տալ։



