1in.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի կարծիքով` ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը վախենում է կազմակերպության նախագահի առաջիկա ընտրություններից: Մարադոնան, մասնավորապես, նշել է, որ Բլատերն այլևս չի կարող վերընտրվել իր պաշտոնում փողի օգնությամբ:
«Բլատերը վախենում է, քանի որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածուին այլևս չի թույլատրվում ձայներ գնել: Ուստի` փողն արդեն նշանակություն չունի:Կարծում եմ` փոփոխությունների ժամանակն է: Գիտեմ, թե ինչ բարեփոխումներ է կատարել Ալ Հուսեյնն իր երկրում և ինչի է նա ընդունակ: Միշտ ասել եմ, որ ՖԻՖԱ-ում աշխատում են մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն սիրում ֆուտբոլը»,- Goal-ը մեջբերում է Մարադոնայի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ Մարադոնան հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ սատարելու է Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնին:



