Life.panorama.am-ը գրում է.

Ֆրանսուա Օլանդը սիրուհու ընտանիքին հրավիրել է Վերսալի նախագահական նստավայր
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի  և դերասանուհի Ժուլի Գայեի սիրային կապն արդեն գաղտնի չէ։ Եվ ահա Ֆրանսիայի նախագահը Սուրբ Զատիկի հանգստյան օրերին Ժյուլի Գայեի մտերիմներին հրավիրել է Վերսալում գտնվող նախագահական Լանտերն նստավայր։
 
«Voici» ամսագիրը գրում է, որ Լանտերնում են եղել Ժյուլի Գայեի ծնողները և նրա 2 որդիները։ «Նրանք անցկացրել են մի հրաշալի օր և գրել մի զույգի պատմության գեղեցիկ էջ, ով, հնարավոր է, մի օր որոշի պաշտոնականացնել իրենց սերը»,-գրում է «Voici»-ն։
Սա առաջին անգամ չէ, որ ամսագիրը բացահայտումներ է կատարում Ֆրանսիայի նախագահի անձնական կյանքի մասին։ Նոյեմբերին ամսագիրը հրապարակել էր նկար, որում Օլանդն ու Գայեն Ելիսեյան պալատում էին։
 
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդի և Ժյուլի Գայեի սիրային կապի բացահայտումը հանգեցրեց Օլանդի և Վալերի Տրիերվեյլերի բաժանմանը, ով այնուհետ գրեց բեսթսելլեր դարձած «Շնորհակալություն այս պահի համար»՝ «Merci pour ce moment», գիրքը։
 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել