Գիտեմ, որ կասեք. «էլի հայ աստղերին կպար», բայց չասեմ՝ կմեռնեմ.... 
Նոր նայում եմ Քանյե Ուեստի՝ Թումո կենտրոն այցելության ֆոտոներն ու.... արա լաաավ, մեռնեմ ես քո ջանին, իմ ախպեր.... էս ա հայտնին, էս ա հասարակը.... 
Հիմա անցնենք աստղերին.... 
Արա տեսնում ե՞ք, Էս տղեն 21 անգամ գրեմմի ա վերցրել, դուք պատկերացնում ե՞ք, որ դուք մի անգամ գրեմմի վերցրած լինեիք, հիմա սաղիս հետ քֆուրով կխոսայիք ու կասեիք, որ ձեր աջը համբուրեք, տեսնո՞ւմ եք, արաաա.... Թե չէ դուք մի հատ փողով ինչ-որ անիմաստ մրցանակաբաշխությունում ինչ-որ անիմաստ տարվա երգչուհի եք դառնում, քիչ ա մնում՝ թռնեք, ուսներիս նստեք... Կամ որ մի հատ եսիմ ինչ փախած մրցույթում, որը տեղի է ունենում Ռուստաստանի Խանտիմանսիսկի որևէ գյուղի մրցույթում, գրան պրի եք վերցնում, գալիս եք ու Ցար-բոգ եք ձևանում.... 
Հլա ձեռներդ խղճներիդ դրեք, որ դուք այցելեք Թումո (չնայած խիստ կասկածում եմ, որ Թումոյում որևէ մեկին հետաքրքիր ա ձեր այցը), երեխեքի հետ այ սենց կայֆերով կնստե՞ք ու թեթև շփվեք ու մի հատ էլ երգեք։ Քիթս կտրեմ, թե տենց բան կանեք դուք, իմ արև, ձեզ վերևից կնայեք երեխեքին, իսկ եթե մեկն էլ փորձի ստորագրություն ուզել ձեզնից, էդ պահին արդեն կուռեք ու սաղին կարհամարհեք վաբշե.... 
Դե տեսեք, տեսեք ու իրենից սովորեք. աստղը, ով ունի ամեն ինչ, ունի իսկական հայտնիություն, ունի 21 գրեմմի ու իրականում հայտնի ա.... 
Տեսեք ու սովորեք... Հուսամ՝ ընդունակ աշակերտներ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել