Երկու համաշխարհային պատերազմներում բացարձակ ֆիասկոյի արժանացած Գերմանիան, որն այսօր էլ հանդիսանում է թելադրող ու գերհզոր երկիր, ներողություն խնդրեց հրեաներից` ճանաչելով սեփական մեղքը: Մի՞թե դա նրանից է, որ գերմանացիներն առաջադեմ են։ Ամենևին: Պետական խայտառակությունը հենց այնպես չեն փաստում, եթե չկա իրական պատճառ: Հրեաների ցեղասպանությունն աշխարհն ընդունեց հզոր հրեաների անմիջական ճնշմամբ: Մինչ օրս էլ ողջ աշխարհի քաղաքական և տնտեսական լծակները գտնվում են հրեական ծագում ունեցողների ձեռքերում: Հենց նրանք էլ այսօր թելադրում են և ղեկավարում միջազգային հարաբերություններն ու տնտեսական տենդենցները: Հրեաները երբեք չեն ամաչում իրենց հրեա լինելուց: Նրանք ամենուր բարձրաձայնում են իրենց ազգային պատկանելիության մասին, իսկ Իսրայել երկիրը համարում են սրբավայր: Հրեաներին պետք չի ստիպել, որ նրանք հայտարարեն իրենց հրեա լինելու մասին, քանզի դա հպարտություն են համարում: Սա է հիմնական պատճառը, որ ողջ աշխարհը և հսկա Գերմանիան ընդունեց իր անզորությունը հրեական հարցի առաջ:
Ի՞նչ է կատարվում մեր պարագայում: Մեր սփյուռքը, իհարկե, զիջում է հրեականին, բայց ունի ամուր հիմքեր: Այդ դեպքում ինչո՞ւ է հայկական հարցի համաշխարհային ճանաչումն այսքան ձգձգվում։ Ինչո՞ւ շատ ու շատ արմատներով հայեր իրենց ազգային պատկանելիությունը թաքցնում կամ բարձրաձայնում են՝ հիմնականում սեփական շահերից դրդված: Գուցե մենք սխալ մարդկանց վրա ենք հույսներս դնում: Ողջ կյանքում փնտրում ենք հայտնի մարդկանց տոհմածառերում հայկական արմատներ, որախանում, հետո նեղանում, որ տվյալ մարդիկ ոչ մի ընդհանուր բան չեն ուզում ունենալ մեզ հետ: Ցնծում ենք, երբ ինչ-որ մեկը բարձրաձայնում է իր հայ լինելու մասին, հետո նրան համարում ենք ազգի դավաճան, երբ մոռանում է ասածների մասին: Ինչո՞ւ ենք մենք ստիպում հայտնիներին, որպեսզի նրանք ընդունեն իրենց հայ լինելը։ Ինչո՞ւ նրանք չեն հպարտանում արմատներով: Ինչո՞ւ ենք հույսներս դրել շոու բիզնեսյան հայտնիների վրա: Չէ՞ որ իրականում նրանք ջրհեղեղի նման են, և նրանց միջոցով ստացված էֆեկտը զրոյանալու է մի քանի օրից, ու ամեն բան սկսելու ենք նորից: Մանկամտություն է կարծելը, որ համացանցային լայքերի առատությունն ազդելու է ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Հենց այս միամտությունն է, որ մեզ այս օրի է հասցրել: Մի պահ վերացեք աշխարհից և վերադարձեք Հայաստան, ընդունեք մեր երկիրը՝ որպես աշխարհի փոքր մոդել: Հիմա հարցրեք ինքներդ ձեզ` ո՞վ է մեր երկրում հարցեր լուծում` համացանցում 50000 լայք հավաքող և յութուբում 1000000 դիտում ապահովող ինչ-որ մի կարճ կիսաշրջազգեստով աստղիկ, թե՞ 0 լայք ունեցող ինչ-որ պետական մարմին: Մի՛ շփոթեք հիմնականում դեգեներատ ու ոչինչ չորոշող ֆանատներին ռեալ կշիռ ունեցողների հետ: Սեփական տան զուգարանի պատերին իր սիրած աստղի կիսամերկ նկարներով օրացույց փակցրած, բազկաթոռի մեջ շուրջօրյա ընկղմված և +18 կայքեր այցելողից ե՞ք օգուտ ակնկալում։ Սխալ ուղղությամբ ենք գնում, ու ցավալի է, որ գերագնահատում ենք նրանց, ով մեզ մոռանալու է հաշված օրեր հետո: Մենք ու մեր կոտրած տաշտակը: Տարիների ընթացքում թղթե շերեփն այդպես էլ մետաղյա չդարձավ, ու շարունակում ենք հավատալ վիզուալ խաբկանքներին ու ձևական շոուներին: 200 տարի անց ես չեմ լինի, բայց նման հոդված գրող, ցավոք, կլինի, եթե մտածելակերպը չփոխվի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել