Արդարադատության նախարարության սիրած զբաղմունքներից է այգեգործությունըPanorama.am-ը գրում է.

«Աշխատանքից դուրս ազատ ժամերին իմ ամենասիրած զբաղմունքներից է այգեգործությունը: Հիմնականում փշատերև ծառեր եմ սիրում: Մտնելով իմ այգի՝ միանգամից կզգանք իմ վերաբերմունքը բնության, կանաչի հանդեպ»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մասնակցելով Մաշտոցի այգում ծառատունկին: 

Նա նշեց, որ այգու այս հատվածը դեռևս 2013-ից թվականից գտնվում է Նոտարական պալատի խնամակալության տակ, բարեկարգել են, կանաչապատել: 

Հ. Մանուկյանը նաև ասաց, որ այս հատվածում նոտարները կտնկեն մոտ 100 ծառ, իսկ իր ղեկավարած գերատեսչության մոտ 150 աշխատող էլ մասնակցում են Հաղթանակ զբոսայգու ծառատունկին:

Հիշեցնենք, որ այսօր մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացնի համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել