Ստորև ներկայացնում ենք «Գիտությունը գեղեցիկ է» գրքից ընտրված մի քանի լուսանկարներ, որոնք ցույց են տալիս մարդկային օրգանիզմն այնպես, ինչպես երբեք չեք տեսել՝ հորմոնների բարդ երկրաչափական կառուցվածքից մինչև միկրոբների փոքրիկ կառուցվածքները։

Ճարպային դատարկ բջիջներ։ Ճարպային բջիջները կամ ադիպոսիտեսը մարդու օրգանիզմի ամենախոշոր բջիջներից են։ Սրանք հաստ մեկուսացված շերտ են կազմավորում մաշկի տակ, որը ծառայում է որպես պաշտպանիչ շերտ, ինչպես նաև էներգիա կուտակում։
Լուսանկարում երևում են ճարպային բջիջների բջջային դատարկ մեմբրանները, որոնք մեղվամոմի կառուցվածք ունեն։ Երբ մենք գիրանում ենք, բջիջները փքվում են՝ հավելյալ ճարպով լցվելով։

132Emptyfatcells

Վրձնասունկ։ Ծաղկանման վրձնասունկը կամ պենիցիլիումը կազմված է թելերից՝ կոնիդիոֆորներից և սպորներից։
Պենիցիլին հակաբիոտիկը ստանում են Պենիցիլիում սնկերի որոշ տեսակներից։ Այն հայտնաբերվել է պատահականորեն Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից 1928թ-ին։ Այն արդյունավետորեն օգտագործվում էր Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ վերքերի վարակները բուժելու նպատակով։ 1945թ-ին Ֆլեմինգն իր այս հայտնագործության համար Նոբելյան մրցանակի արժանացավ։

172---Penicillium-fungus

Ուղեղի բջիջներ։ Միկրոպատկերում երևում են մարդու ուղեղի երկու կարևոր բջիջներ (գլիային բջիջներ)։
Կանաչ գույնով երևում է միկրոգլիային բջիջը, որն արձագանքում է կենտրոնական նյարդային համակարգի իմունային փոխազդեցություններին։ Միկրոգլիային բջիջները ճանաչում են վնասված տարածքներն ու բորբոքումները և կլանում բջջային մնացորդները։
Ավելի մեծ՝ նարնջագույն բջիջներն օլիգոդենդրոցիտներն են։ Դրանք նեյրոնները միելինով են ապահովում, որն իրենից ներկայացնում է անջատող նյութ, որը հնարավորություն է տալիս նեյրոնի հաղորդակցվող կապերին հաջողությամբ էլեկտրական ազդակներ տեղափոխել։

66---Brain-cells-in-culture

Լյարդի բջիջներ։ Գունավորված այս միկրոպատկերում երևում է լյարդի բջջի մի քանի էլեմենտներ։
Կապույտ գծերը գոլգի ապարատն է, որն արտազատվող սպիտակուցներն է մշակում։ Դեղին խոշոր կետերը ճարպային մասնիկներ են, փոքրերը՝ մարսողական լիսոսոմներ։ Կանաչ կետերը միտոքոնդրիումներ են, որոնք էներգիա են արտադրում, շագանակագույն նյութերը՝ էներգիա կուտակող գլիկոգեններ։

31---Liver-Cells

Ինսուլինի բյուրեղիկներ։ Միկրոպատկերում երևում են ինսուլինի հորմոնի վեցանկյուն բյուրեղիկները։ Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, և դրա գործառույթն է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը։
Իսուլինի անբավարար արտադրությունը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի կուտակմանը, որը կարող է հանգեցնել առաջին կարգի շաքարախտի։
Երկրորդ կարգի շաքարախտը առաջանում է, երբ բավականաչափ ինսուլին կա օրգանիզմում, սակայն օրգանիզմի բջիջները դրան չեն արձագանքում։
Երրորդ կարգի շաքարախտն առաջանում է հղի կանանց մոտ, ում օրգանիզմում արյան գլյուկոզայի մեծ արտադրություն է նկատվում։

110---Insulin-crystals

♦ Գրիպի H1N1 վարակի մասնիկներԳրիպի А վարակները կարող են վարակել մարդկանց, խոզերին, թռչունների ու ձիերին։ H1N1 տեսակը 2009-ին խոզի գրիպի բռնկման պատճառ դարձավ։ 
Միկրոպատկերում երևացող վարդագույն գույնով ներկված հատվածը գենետիկական մատնահետքն է, որը շրջապատված է սպիտակուցային պաշտպանիչ շերտով (դեղին): Կանաչ գույնով մասնիկները երկու տեսակի սպիտակուցներ են՝ հաեմագլուտինին և նեուրամինիդաս (H և N), որոնց մակարդակը որոշում է վիրուսի տեսակը։

128---Influenza-A-H1N1-virus-particles

Արյան հանգույց։ Միկրոպատկերում երևում է դեղնասպիտակավուն ֆիբրինի (անլուծելի, բարձրամոլեկուլային սպիտակուց) թելերի ցանցում թակարդված արյան կամիր գնդիկները։
Ֆիբրինն առաջանում է արյան մակարդման պրոցեսում, որը պոլիմերվում է և, թրոմբի հիմքը կազմելով, դադարեցնում արյունահոսությունը։
Արյունատար անոթներում չափից շատ այսպիսի հանգույցները, որոնք հայտնի են որպես թրոմբներ, կարող են հանգեցնել սրտի կաթվածի։

61---Blood-clot

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել