Tert.am-ը գրում է.
Հայաստանը մեզ տվել է աշխարհում ամենահայտնի ընտանիքներից մեկին՝ Քարդաշյաններին։ Սակայն Դուք, հավանաբար, շատ բան չգիտեք այդ երկրի մասին, գրում է բրիտանական Mirror թերթը՝ խոստովանելով, որ իրենք նույնպես շատ բան չգիտեին մինչ Քարդաշյանների այցը Հայաստան՝ իրենց հայրենիք:
Թերթը ներկայացնում է մի քանի փաստ Հայաստանի մասին.
1. Այն այստեղ է (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված է Ադրբեջանի կազմում-Tert.am)

2. Հայերի ազգանունը հիմնականում ավարտվում է «յան»-ով

3. Բնակչությունը Լոնդոն քաղաքի բնակչության մոտ կեսի չափ է

4. Քիմ Քարդաշյանի ընտանիքն ԱՄՆ-ում է հաստատվել՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից

5. Հնաոճ իրերի հայտնի փորձագետ Դևիդ Դիքինսոնը նույնպես Հայաստանից է

6. Քարդաշյանների մեծ ընտանիքի այլ անդամներ էլ կան, ովքեր մինչ օրս հայտնի չէին՝ Քարա, Քորթնի և Քրիստա Քարդաշյանները՝ Քիմի զարմուհիները

7. Այն շատ գեղեցիկ երկիր է. եթե սիրում եք հիանալի բնություն և գեղեցիկ ավերակներ, ինչպես նաև հսկայական խորհրդային շենքեր՝ այդ ամենը կտեսնեք Հայաստանում:

8. Ծիրանի մեծ մասը Ձեր երկիր հավանաբար այնտեղից է գալիս

9. Այս խորհրդային մեքենաները շատ տարածված են այնտեղ




