Քիչ առաջ աչքովս մի գրառում ընկավ, որը սոցցանցի իր էջում արել էր Քիմ Քարդաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվիերը, նա մասնավորապես գրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատմության մասին, ուր նա երեկ այցելել էր:
Չգիտեմ ինչու, բայց առաջինը մտքովս անցավ այն, որ Պասկալը պետք է օրինակ ծառայի մեր անվտանգության աշխատողների մեծ մասի համար, կապ չունի, թե ում թիկնապահն եք դուք, տղեք ջան, հիշեք, որ դա մասնագիտություն է, և պետք է գրագետ լինել, պետք է գիրք կարդալ ու չպետք է ուրախանալ այն փաստով, որ ձեզանից վախենում են, դուք ձեր ղեկավարներին հաստատ ավելի օգնած կլինեք, եթե գրագետ լինեք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել