Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենաազդեցիկ բարձրաստիճան առաջնորդների ցուցակում առաջին տեղն է գրավել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան Time շաբաթաթերթին:

Այդ մասին վկայում են օնլայն հարցման արդյունքները:

Քվեարկությունը ավարտվել է ուրբաթ երեկոյան: Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 13-ին:

Ռուսաստանի ղեկավարը հավաքել է ձայների 6,9 տոկոսը` գլխավորելով ցուցակը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրավել է 11-րդ տեղը` 1,4%: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաքել է ձայների 0,9%-ը և գրավել է 25-րդ տեղը` զիջելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին:

Վլադիմիր Պուտինը 2014 թվականի նոյեմբերին երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը` ըստ ամերիկյան Forbes ամսագրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել