Բոլոր այն հայ «աստղերը», ովքեր այս օրերին, օգտագործելով Քարդաշյան քույրերին, փորձելու են ինքնահաստատվել, պետք է ասել` սիրելիներս, դուք ուղղակի ցույց եք տալիս ձեր՝ «բեմի մարդ լինելու կաղությունը» ու էլի մի քանի բան, որի մասին շատ լավ գիտեք: Մի ուցե դուք էլ գեղեցիկ ու սեքսի եք, բայց Քիմի հետ համեմատած՝ կա մի մեծ բաց: Քիմը խելացի է և խորամանկ, ամեն մի քայլն անում է հաշվարկված ու գրագետ, մտածված ու արդյունք բերող, իսկ դուք, ցավոք, դեռ պետք է հաղթահարեք հայկական լավագույն թոփ տասնյակների բարիերը: Իսկ դրա վրա դուք արդեն 10 և ավել տարիներ եք ծախսել: Թե ինչ արդյունքի եք հասել, դատեք ինքներդ: Մենք էլի կլսենք ձեր երգերը և կգանք ձեր համերգներին, բայց ամեն ինչի էությունը դրանից չի փոխվի: Լավ եղեք, մենք սպասում ենք ձեր նոր ԿԼԻՊՆԵՐԻՆ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/875852725826797
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել