1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը հարգում է այլ երկրների՝ սեփական զարգացման ուղին ընտրելու իրավունքը, սակայն հետագայում էլ կաջակցի ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով «Ամերիկաների գագաթնաժողովի» շրջանակներում քաղաքացիական հասարակության ֆորումում՝ փոխանցում է TASS-ը:
«Երբ մարդկանց թույլ չեն տալիս ազատ արտահայտել իրենց կարծիքը Ռուսաստանում և Չինաստանում, սահմանափակում են հավաքների ազատությունը Եգիպտոսում կամ ուղղիչ ճամբարներ ստեղծում Հյուսիսային Կորեայում, նշանակում է, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նախկինում, վտանգի մեջ են: Եվ մենք կարծում ենք, որ բարոյական իրավունք ունենք չլռելու, երբ այդ ամենը տեղի է ունենում»,- ասել ԱՄՆ առաջնորդը:
Օբաման ընդգծել է, որ այլ երկրներում մարդու իրավունքները պաշտպանելու մտադրությունը թելադրված է ԱՄՆ՝ «որոշակի համամարդկային արժեքներին» հակվածությամբ: Ուստի նա ասել է, որ «ԱՄՆ-ը հարաբերություններ կզարգացնի և կառավարությունների, և ժողովուրդների հետ, որոնք այդ կառավարությունները ներկայացնում են»:
Ինչ վերաբերում է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Օբաման վստահ է, որ «դա կուբացիների կենսապայմանները կբարելավի»: