Արտագաղթելս գալիս ա, երբ
Վահրամ Սահակյանը բարոյականությունից ա խոսում...
Համեմատում եմ ՀՀԿ կնանիքի ու Քիմ Քարդաշյանենց դեմքի արտահայտությունները Ծիծեռնակաբերդում...
Եվա Ռիվասն ասում ա` էլ չկա Հայաստանի համար անելու...
Տեսնում եմ տաքսիստների՝ «նստի տանեմ էլի PLZ» հայացքները...
Մի հատ ֆեյք ամբողջ օրվա կեղտոտ լրահոս ա ապահովում...
Իրանց մամային հանուն երկու կոպեկի ծախողներն ինչ-որ մեկին անբարոյական են անվանում...
Գազել եմ նստում...
Ուր պատահի՝ աղբ թափող խոզերի եմ հանդիպում ամեն քայլափոխի, ովքեր ասում են` «երԳիրը երԳիր չի»...
Կառավարության դեմը պիկետ են անում ընդդեմ Քիմ Քարդաշյանի, որի ժամանակ ավելի շատ մարդ ա հավաքվում, քան գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի...
Հասարակական տրանսպորտի վարորդը 8 ժամի փոխարեն 16 ժամ ա աշխատում, բայց օր ա լինում՝ գծատիրու... փողն էլ չի հասցնում տա, ու որ ղեկին մի հատ ծխում ա, մեր «օրինապաշտ» քաղաքացիները զանգում են քաղաքապետարան, բողոքվում...
Զգում եմ, որ դոդ լինելն ավելի ա օգնում հարուստ լինել, քան խելքով լինելը...
Մարդուն ճանաչում եմ ու զգում, որ իրա խոսացածի ու իրականության մեջ մի 5 տոկոս էլ նմանություն չկա...
Բայց... Քիմի հետևին էնօրվա կառավարությունում նկարած մուկը հինգ սանտիմետրից կտենաք, բայց արտագաղթելս չեք տենա...