Tert.am-ը գրում է.
Սլովակիայի արևելյան հատվածի բնակիչներն ականատես են եղել դիտարժան երևույթի. երկնքով երկնաքար է անցել ու պայթել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս ամենը տևել է ընդամենը մի քանի վայրկյան:
Երկնաքարի պայթելու տեսարանը ֆիքսել է այդ պահին ճանապարհով ընթացող մեքենաներից մեկում եղած տեսախցիկը: Այնուհետ վարորդը տեսանյութը ներբեռնել է YouTube-ում:
Սլովակ աստղաբան Յան Սվորեն այս կապակցությամբ նշել է, որ տեսանյութում պատկերված է բոլիդ:


Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/04/11/slovakia-meteor/1643111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



