Բաղադրությունը
Թթվասեր – 500 գրամ
Շաքարի փոշի – 150 գրամ
Դոնդող (Ժելե) – 30 գրամ (2 տուփ)
Կրեկեր պեչենի - 300 գրամ
Շոկոլադ – 200 գրամ
Մրգեր ձևավորելու համար (բանան, խաղող, ելակ), դոնդող տորթի համար
Պատրաստման եղանակը
1. Դոնդողը թրջել քիչ քանակությամբ սառը ջրով, թողնել ուռչի:
Խառնել թթվասերը շաքարի փոշու հետ: Հալեցնել դոնդոցը ջրային գոլոշու վրա և ավելացնել թթվասերին՝ արագ խառնելով:
2. Կրեկեր պեչենի կտրտել, ավելացնել թթվասերին, խառնել:
3. Տապակի մեջ գցել թուղթ թխելու համար: Քերել շոկոլադը: Թթվասերը լցնել երեք շերտով, յուրաքանչյուր շերտին շոկոլադ լցնել: Դնել սառնարան մոտ 2-3 ժամով:
4. Ձևավորել մրգերով, լցնել վրան դոնդողը տորթի համար:
Դնել տորթը սառնարան ամբողջ գիշեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/717550465040429/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել