Պետք է 5 զգայարաններից էլ զուրկ լինել չնկատելու համար, որ Քարդաշյանների այցն ազգիս երեք խմբի բաժանեց` քիմատյացներ, քիմամոլներ ու մարդիկ, ովքեր ունակ են զգացմունքները մի կողմ դնել և գնահատել աշխարհի ուշադրությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին հրավիրելու այս փառահեղ ՔԱՅԼԸ: Բայց նույնիսկ դա կարևոր չէ, երբ խոսում ենք մեկս մյուսին հարգելու կուլտուրայի ՏՈՏԱԼ բացակայության մասին: Քիմերը կգան ու կգնան, Ցեղասպանության մասին մեկ հոդված ավելի կամ պակաս կգրվի, բայց նստվածքը կմնա: Իսկ «նստվածքը» մենք ենք` իրար մինչև վերջին խոսքն ասող, անհանդուրժող, ագրեսիվ ու թունոտ: Բրավո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել