Lurer.com–ը գրում է.

Սուպսա, Բաթում և Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող ադրբեջանական Azeri LT CIF նավթի գինն այսօր 0,74 տոկոսով կամ 0,44 դոլարով ընկել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR):

Նշվում է, որ ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հավասար է 58,77 դոլարի: Ապրիլի 9-ին ադրբեջանական նավթի արժեքը մեկ բարելի դիմաց կազմել էր 59,21 դոլար:

Azeri LT CIF նավթի նվազագույն արժեքը գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին (19,15 դոլար), իսկ առավելագույն գինը` 2008 թվականի հուլիսին (149,66 դոլար):

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 42 դոլարով ցածր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել