Փոքր ժամանակ մեզ ասում էին, որ կախարդական բառ գոյություն ունի. այն է` «խնդրում եմ»-ը: Տարիներն անցան, ու համոզվեցինք, որ դա ընդամենը հեքիաթ էր, ու այդ բառերը երբևէ ոչ մի խնդիր էլ չլուծեցին:
Հետո էլ դաժան իրականությունը մեզ ստիպեց ընդհանրապես մոռանալ այդ բառերն ու երբեք ոչ մեկին ոչինչ չխնդրել, հետո նաև հասկացանք, որ, մոռանալով այդ բառերը, մենք նաև մոռացանք նրանց լսելը: Ոչ խնդրում էինք, ոչ լսում խնդրանքները: Շատերին ցավեցրինք, շատերին կորցրինք ու շատ բաներ թողեցինք կիսատ...
Հիմա ես հասկանում եմ, որ իրականում կա կախարդական բառ: Դա «ներողություն»–ն է: Շատ եմ մտածել այս ուղղությամբ ու զգացել, որ անիմաստ փառամոլությունը և շինծու հպարտությունը հաճախ խանգարում են ներողամտության հայցմանը: Իհարկե, ներող մարդիկ ներողություն բառին չեն սպասում, բայց իրականում այդ բառը կախարդական ուժ ունի: Հաճախ հենց այս մի բառով կարող եք անգամ կյանքեր փրկել: Միշտ չի, որ մենք ճիշտ ենք, ինչքան էլ որ հակառակում համոզված լինենք: ժամանակ գտեք ետ նայելու, ձեր շուրջը նայելու և կզգաք, թե որքան է ձեզ պետք գալու այդ կախարդական բառը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել