Օմբուդսմենի թեժ գծին զանգահարել է փաստաբան Տիգրան Եգորյանը և հայտնել, որ դատարանը որոշում է կայացրել գրավով կալանքից ազատել իր պաշտպանյալ Արամ Հակոբյանին: Փաստաբանը Օմբուդսմենի ներկայացուցչին հայտնել է, որ գրավի գումարը մուծվել է, սակայն իր պաշտպանյալին չեն ազատում՝ աշխատանքային օրն ավարտված լինելու պատճառաբանությամբ:
Օմբուդսմենի ներկայացուցիչները խոսել են քրեակատարողական հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձի և քրեական գործով քննիչի հետ՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել Արամ Հակոբյանին կալանքից ազատելու ուղղությամբ:
Արդյունքում, քննիչն Արամ Հակոբյանի հարազատների հետ գնացել է կալանավայր, և նրան ազատ են արձակել կալանավայրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել