Միջազգային աստղ, 21 Գրեմմիի մրցանակակիր Քանյե Ուեսթն այսօր այցելեց Թումո: Նա շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի ուսումնական ծրագրերին:
Քանյեն սկսեց իր շրջայցը՝ հանդիպելով Թումոյի երաժշտական ստուդիայի երիտասարդ երաժիշտներին և լսելով էքսպրոմտ Pyramidz և Թմբա-Թա խմբերի կատարմամբ: Քանյեն նաև այցելեց անիմացիայի դասընթացին, որին էլ հաջորդեց Թումոյի Yelling Studios-ը:
Ի՞նչ շրջայց Թումոյում առանց ռոբոտաշինության դասընթացի այցելության: Այստեղ էլ պարզվեց, որ Քանյեի մանկության սիրելի խաղալիքը Լեգոն է եղել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քանյե Վեսթն այսօր անակնկալ այցով եղել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TumoCenter/timeline/story?ut=43&wstart=0&wend=1430463599&hash=8085499138277608760&pagefilter=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել

































