Tert.am-ը գրում է.
E! Online հեռուստաալիքը, որով ցուցադրվում է «Քարդաշյանների հետ» հեռուստաշոուն, անդրադարձել է Հայաստանին:
«Քարդաշյանները գրավում են Հայաստանը. 10 ապշեցնող փաստ երկրի մշակույթի ու պատմության մասին» խորագրով անդրադարձում Հայաստանը ներկայացված է ըստ «Քարդաշյանների բացահայտումների»:
1. Քարդաշյանները միակ հայտնի հայերը չեն: Այլ հայտնի հայերից նշվում են Շերը, Մայքլ Վարդանը, Դիտա ֆոն Թիզը, Ջո Մանգանիելոն, ինչպես նաև` Սթիվ Ջոբսի խորթ մայրը:
2. Հայերի սիրելի մրգերի թվում է նուռը: Նուռը նաև պտղաբերության խորհրդանիշ է:
3. Հայերն առաջինն էին աշխարհում, որ պետականորեն ընդունեցին քրսիտոնեությունը:
4. Հայերն են հայտնագործել գինին (ներողություն, Ֆրանսիա): 2011-ին գիտնականները որոշել են, որ գինու «ծննդավայրը» կարող է լինել հայաստանյան քարանձավը, որում 6000 տարվա հնության հնձան էր հայտնաբերվել:
5. Հայերը նաև առաջիններից էին, որ հայտնագործել են մածունն ու սուրճը:
6. 1915-ին 1.5 մլն հայ է կոտորվել Օսմանյան կայսրությունում, ինչը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն: Թուրքիան ժխտում է դա: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կոգեկոչվի ապրիլի 24-ին:
7. Հայերը Սբ. Ծնունդը նշում են Հունվարի 6-ին, որը այդ տոնի ամենաառաջին ամսաթիվն է:
8. Հայերը սիրում են պարել և դա անվանում են «քեֆի ժամ», ինչը, բացատրվում է, նշանակում է «փարթիի ժամանակ»:
9. Պանրի բորեկները ավանդական հայկական ուտեստ են:
10. Հայերենում «beautiful»-ին ասում են «siroon» (արտասանվում է «SEE-ROON»):