Այսօր տարբեր մարդկանց հետ զրուցել եմ բարեգործություն ասվածի մասին: Շատերը փնովում էին Վահագնի թաղամասում Քիմին նվիրաբերված հողատարածքի փաստը, ոմանք ասում էին, որ ավելի լավ է այդ միջոցներով անտուն մարդկանց օգնեն, և այլն, և այլն: Ես ունեմ իմ տեսակետը...
Բացարձակ չեմ ընդունում, երբ ինչ-որ մեկին մեղադրում են շքեղ նվերներ տալու համար: ՈՒմ ինչ գործն է, թե մարդ իր ունեցածն ում է նվիրաբերում և ինչու է դա անում: Չեմ ընդունում նաև, որ որևէ մեկն իր բարեգործության մասին բարձրաձայնում է կամ թեկուզ հայտնում հենց իր մտերիմ որևէ մեկին: Դա էլ ի՞նչ բարեգործություն` չնայած տարբերակ է: Կեղծ բարեգործներին շատ լավ եմ ճանաչում. հենց շահը կորում է, կորում է նաև բարեգործությունը: Մարդկանց թալանելու արդյունքում նրանց կռճոնների տեսքով օգնություն տալն էլ որպես բարեգործություն չեմ ընդունում: Օրական 100 դոլարի հաց բաժանելն էլ բարեգործություն չեմ համարում: Իսկական բարեգործը երբեք իրեն որպես բարեգործ չի ներկայացնում: Իսկական բարեգործը բարեգործություն անում է իր հոգու հանգստության համար` անձայն, առանց գովազդ ու առանց զիզի-բիզի բաների: Հիմա մեկը մեկին ճոխ նվեր է անում` բնականաբար սեփական փիառի համար կամ հետին մտքով. դե արի՝ էդ մարդուն ասա, որ ավելի լավ էր այդ միջոցները կարիքավորներին բաժանեիր: Է հա, ավելի լավ է, ու որ բոլորն էլ իրենց անիմաստ շռայլությունների փոխարեն կարիքավորների մասին մտածեին, ավելի լավ կլիներ: Հիմա ազգիս 98 տոկոսը կարիքավոր է, էն 2-ը՝ «չերեզչուր» անկարիք: Դե արի՝ նրանցից մեկն ու մեկին ասա, որ լավ կլինի՝ քո կատարած անիմաստ ծախսերն ու վայելքներին ուղղված ծախսերը բաժանի մեզ` կարիքավորներիս: Պատասխանն արդեն հասկացաք, չէ՞, թե ինչպիսին կլինի: Այ էսպիսի բաներ: Ռոբին Հուդի ժամանակները վաղուց անցել են, անկեղծ բարեգործներ էլ շատ քիչ են մնացել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/784301668318048?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել