Վերջին երկու ամիսների ընթացքում համացանցում լուրեր էին տարածվում, որ Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին մտադիր են աղջիկ երեխա որդեգրել Աֆրիկայից։ Բամբասանքներ էին պտտվում, որ նա անգամ պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
39-ամյա դերասանուհին հերքել է լուրերն առ այն, որ այժմ իրենց ընտանիքում համալրում է սպասվում։
«Չեմ կարծում, որ դա հիմա հնարավոր է։ Բայց իրավիճակը ամեն վայրկյան կարող է փոխվել։ Հետեւաբար, հստակ ոչինչ չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ աստղային այս զույգը ունի երեք կենսաբանական եւ երեք որդեգրած երեխա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել