Fact.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում 4 երևույթ, որոնք ի զորու են քայքայել ցանկացած ընտանիք։
- Ամուսինները դադարել են լինել զուգընկերներ:Երբ զուգընկերներից մեկը նկատում է անպատասխանատվություն, անհուսալիություն և էգոիզմ դիմացինից, դա աստիճանաբար ոչնչացնում է սեռական ցանկությունը, էմոցիոնալ մտերմությունը:
- Մշտական բողոքներ և մեղադրանքներ: Երբ ընտանեկան հարցերը չեն լուծվում, արդյունքում դա բերում է անբավարարության, թաքնված վիրավորանքի, ինչն էլ քայքայում է հարաբերությունները:
- Նարցիսություն: Մեզնից յուրաքանչյուրը այս կամ այն չափով նարցիս է: Ինքնասիրահարվածի պահվածքը կարող է դառնալ խնդիր, երբ զուգընկերները չեն կարեկցում միմյանց, յուրաքանչյուրը սկսում է մտածել միայն իր մասին:
- Վնասակար սովորություններ: Երբ լինի նման խնդիր, իսկ երկրորդ կեսը բարկություն և անհանդուրժողականություն ցուցաբերի, ավտոմատ կերպով կդադարի երկուսի միջև հարգանքն ու փոխհամաձայնությունը: Այս խնդիրները պետք է լուծել մինչև ամուսնանալը և մինչև սովորություն դառնալը, որպեսզի դրանք չմտնեն ընտանիքներն ու հիմնովին քանդեն դրանք:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/55383
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել