Ասում են՝ սերը մեղրի տակառ է, որի հատակին կուպր է լցված: Քանի դեռ սերը տալիս ես` այն մեղրի պես քաղցր ու կենարար է, հենց սկսում ես պահանջել, դառնում է կուպրի պես անդուր, տառապեցնում է: Սերը մեղրն է, տարփանքը` կուպրը: Սերն առևտուր չի սիրում: Մեծ մասամբ մարդիկ պահանջում են, դրա համար էլ թթված դեմքերը շատ են: Բոլորին թվում է՝ ուրիշին սիրեցին, իրենք մնացին)) Իսկ դու փորձիր ՍԻՐԵԼ, տես, որ սիրվելը հաստատ կլինի:
Եվ բոլորովին կապ չունի, թե դու ում ես սիրում: Դա քո գործն է: Կարող ես նույնիսկ չանձնավորել: Բոլորի մեջ էլ սիրվելու արժանի մի բան կա, հանենք այդ համատարած սև ակնոցներն ու սիրենք: Ուղղակի սիրենք, դա է հրաշքը:
Հ.Գ. Գարունը սրտերի համար է, ոչ թե միայն հայտնիների քննարկման։ )))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/886168418073103?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել