Ցեղասպանության 100-ամյակի վրա, 100 տարի էլ որ անցնի, մեկ է՝ պետք է հասկանանք, որ մեր կռիվը ռեժիմին հավասար, պետք է ներքին ստրուկի դեմ լինի, որը ռեժիմի լուռ դաշնակիցն է: Պատմությունը շարունակ կրկնվում է նրանից դասեր չքաղողների համար: 1918-ին էլ Արամ Մանուկյանն իր 100 քաջերի հետ, վախվորած ժողովրդին զոռով վագոնները լցրեց ու քշեց դեպի Սարդարապատ: Գնացին ու խելոք կռվեցին, պատմական հաղթանակ կերտեցին:
Հիմա էլ իրավիճակը նույնն է, Ժիրայրի նման տղաները պետք է լավ հասկանան, որ թշնամուն հաղթելը շատ ավելի դյուրին է, քան սեփական ստրուկին: Փոխանակ հինգ հոգով ռեժիմի դեմ դուրս գալու և նախորդների սխալները կրկնելու՝ նրանք պետք է մտնեին թաղեթաղ ու ընկնեին բեսեդկեքում վերընկած նարդի-բլոտ խաղացող ստրուկների ջանին: Այս ձևով հասկացնելով այդ տեսակին, որ ստրկամտությունը դավաճանություն է, ազգապղծություն և ունի իր հասանելիք պատիժը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/968237629873938?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել