Վահագնի թաղամասի սեփականատերերը հանդիպել են Քարդաշյանների հետArmlur.am-ը գրում է.

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Քարդաշյանների ընտանիքը Հովնանյան ընտանիքի կողմից հողատարածք է նվեր ստացել Վահագնի թաղամասում: Այս մասին Քլո Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քորթնի և Ռոբ, մենք ստացել ենք հուշանվեր!!! Հողատարածք Հայաստանում!!!»:

Armlur.am-ը «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ից տեղեկանում է, որ Հովնանյան ընտանիքն այսօր հանդիպել է Քարդաշյան ընտանիքի հետ և նվիրել է հողակտոր Երևանի և Հայաստանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Վահագնի թաղամասում: Վահագն Հովնանյան կրտսերը ողջունել և բարի գալուստ է մաղթել Քարդաշյաններին իրենց նախնիների երկրում:

Նախկինում ամերիկաբնակ Հովնանյանները, ովքեր վերաբնակություն են հաստատել Հայաստանում 2001-ին, այս նվերով շնորհակալություն են հայտնել Քարդաշյաններին իրենց հայկական ժառանգությունը հպարտորեն կրելու և ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար: Այս գեղեցիկ ժեստը նաև խորհրդանշում է Հովնանյան ընտանիքի նվիրվածությունն ու պատրաստակամությունը միավորելու ամբողջ աշխարհի հայերին` վերհիշելու անցյալը, հպարտանալու իրենց հայկական ժառանգությամբ և նպաստելու ազատ և անկախ հայ պետականության կայացմանը:

Վահագն Հովնանյան ավագը հայրենիքում իրենց տունը կառուցելու կոչով վերջերս դիմեց աշխարհով մեկ սփռված հայությանը՝  հայտարարելով, որ 100 տարի դրսում ապրելուց հետո ժամանակն է վերադառնալ տուն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել