Շատ հաճելի է, երբ ձեր մասին հիշում են, բայց երբեմն ավելի օգտակար է մոռացված լինելըLife.panorama.am-ը գրում է.

Քին Հաբբարդը (իսկական անունը՝ Ֆրենկ Մաքքիննի (01.09.1868 – 26.12.1930 թթ.)) եղել է ամերիկացի կոմիքսների նկարիչ, հումորիստ, լրագրող:

1.      Շատ հաճելի է, երբ ձեր մասին հիշում են, բայց երբեմն ավելի օգտակար է մոռացված լինելը:

2.      Կնոջը հրամայելու երկու եղանակ կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:

3.      Ինչ-որ բան անելու համար այնքան էլ շատ ուժ հարկավոր չէ, իսկ որոշելու համար, թե ինչ անել, իրոք վիթխարի ուժ է անհրաժեշտ:

4.      Հենց ինչ-որ մեկը հանրահայտ է դառնում, միանգամից հայտնվում է նա, ով դպրոցում նրա կողքին է նստել:

5.      Մարդը, ով համաձայնում է ամենի հետ, ինչ նրան ասում եք, կամ հիմար է, կամ պատրաստվում է ձեր կաշին քերթել:

6.      Փողերը կրկնապատկելու ամենաանվտանգ եղանակը դրանք երկու մասի բաժանելը և սեփական գրպանը դնելն է:

7.      Ամեն օր աշխարհն ավելի լավն է դառնում, իսկ հետո՝ երեկոյան, նորից վատանում է:

8.      Մարդկանց մեծամասնությունը գործերի վատ կառավարումը շփոթում է ճակատագրի հետ:

9.      Ամենից թանկը փողերը տրվում են նրան, ով դրանց հետ ամուսնանում է:

10.  Բոլոր դեղերից լավագույնը լավ կինն է:

11.  Երբեմն պատահում է, որ նույնիսկ պարկեշտ մարդն է օրենսդիր դառնում:

12.  Մի՛ կշտամբեք եղանակը. մարդկանց 9/10-ը ոչ մի զրույց չէին կարողանա սկսել, եթե եղանակը չփոփոխվեր:

13.  Ոմանք կարողանում են, ոչինչ չանելով, այնքան զբաղված տեսք ունենալ, որ անփոխարինելի են թվում:

14.  Չկա ավելի խելամիտ մարդ, քան անկոչ հյուրը:

15.  Նրան, ով կարողանում է գեղեցիկ պարտվել, բոլորն են սիրում:

16.  Ինչ էլ, որ լինի, կյանքին շատ լուրջ մի՛ վերաբերվեք. միևնույն է, դրանից ողջ դուրս չենք պրծնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել