Tert.am-ը գրում է.

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը հայ ժողովրդի համար կարևոր իրադարձություն  է, քանի որ հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել  Խորհրդային Միության պաշտպանությանը: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը տվել է Խորհրդային Միության 117 հերոս,  Փառքի բոլոր աստիճանների շքանշանի 27 ասպետ և Խորհրդային Միության 5 մարշալ: Այս մասին «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ նշել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նախագահ Սարգսյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Խորհրդային միության տարածքում ապրող մոտ 2.8 մլն հայերից 600 հազարը մասնակցել են Հարենական Մեծ պատերազմին:

«Հայերի վերաբերմունքն այդ պատերազմի նկատմամբ գուցե մի փոքր տարբերվել է մյուս ազգերի վերաբերմունքից: Ես ոչ մի կերպ չեմ ցանկանում գերագնահատել հայերի դերակատարությունը կամ ցանկությունն այդ պատերազմում: Պարզապես ցանկանում եմ նշել, որ մենք ամբողջ սրտով ենք կռվել ֆաշիզմի դեմ, և դրա համար պատճառներ են եղել: Կասեմ միայն, որ պատերազմի սկզբում Խորհրդային Հայաստանում բնակվում էր 1 մլն 800 հազար քաղաքացի: Ամբողջ Խորհրդային Միությունում`  2 մլն 800 հազար կամ 2 մլն 700 հազար հայ (ստույգ թիվը չեմ հիշում): Նրանցից 600 հազարը մեկնել է ճակատ: 314 հազա րը չեն վերադարձել, զոհվել են: Դա ամեն իններորդ հայն է: Խորհրդային Միությունում բնակվող ողջ հայության մոտ 12 տոկոսը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ չեն ընթացել, այսինքն՝ քաղաքացիական բնակչությունն անմիջականորեն չի տուժել դրանից»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հայաստանի Հանրապետության ղեկավարը հիշեցրել է, որ հայ ժողովուրդը տվել է Խորհրդային Միության 107 հերոս՝ պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո՝ ևս տասը: «Խորհրդային Միության 117 հերոս,  Փառքի բոլոր աստիճանների շքանշանի 27 ասպետ, Խորհրդային Միության 5 մարշալ: Եթե չեմ սխալվում, պատերազմից հետո մենք ունեցել ենք 117 կամ 112 գեներա»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ ինքը ներկա կլինի ամենագլխավոր միջոցառումներին: «Հիմնական հանդիսությունները տեղի են ունենալու Մոսկվայում, ուստի, ես կլինեմ Մոսկվայում: Հրավերն արդեն ստացվել է: Իրականում սա լուսավոր տոն է: Մենք պետք է այն դիմավորենք և ճանապարհենք ի սրտե»,- շեշտել է Հայաստանի Նախագահը:

Հայաստանն ու նախկին Խորհրդային Միության կազմում եղած մյուս պետություններն այս տարի նշում են Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումներիկազմակերպման համար ՀՀ կառավարությունում ձևավորվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանում անցկացվելիք միջոցառումների ծրագրով՝ ողջ տարվաընթացքում տեղի կունենան գիտակա ն ու մշակութային միջոցառումներ, կցուցադրվեն ֆիլմեր ու կացկացվեն ցուցադրություններ: Իսկ հոբելյանական օրը` մայիսի 9-ին, տոնական միջոցառումներ կանցկացվենԵրևանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ և համերգային ծրագիր: Նույն օրը Հանրապետությանհրապարակարում ևս կանցկացվի տոնական մեծ համերգ և հրավառություն՝ 70 համազարկով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել